Պատժի կրումից խուսափելու մեղադրանքով
27.06.2013 10:02
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 26-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Բաբկեն Բ.-ին, որը հունիսի 26-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:
Նույն օրը նույն բաժնի ծառայողները Մրգաշատ գյուղից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Գագիկ Ս.-ին` համանման մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: