Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը վերադարձավ Հայաստան
08.10.2022 10:35
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 7-ին Կրասնոդար-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 37-ամյա Հրանտ Մ.-ն, որը 2017 թ. հունիսի 30-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: