Պատժի կրումից խուսափողը ներկայացվեց դատարան
21.01.2021 10:47
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 57-ամյա Անահիտ Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է ընդհանուր իրավասության դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: