Պատժի կրումից խուսափողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
09.02.2021 12:11
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Հրազդան քաղաքի Օղակաձև խաչմերուկում հայտնաբերվել և քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 46-ամյա Արթուր Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով դատավճռի կատարումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: