Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
13.08.2021 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Օձուն գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Հովսեփ Մ.-ն, որը օգոստոսի 9-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ (Մարդուն առևանգելը) և 34-138-րդ (Բռնաբարության փորձը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: