Պատժի կրումից խուսափող քաղաքացուհին բերման ենթարկվեց
07.09.2017 11:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 6-ին, ժամը 16.10-ին, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի սկզբնամասից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Թագուհի Ֆ.-ն, որը օգոստոսի 29-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: