Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց գազալցակայանում
08.01.2018 15:27
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 6-ին, ժամը 14.35-ին, Վանաձոր քաղաքի Աճառյան փողոցի թիվ 5 հասցեում գործող գազալցակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Մովսես Ա.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 28-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: