Պատժի կրումից խուսափողը` Մասիսում
13.02.2018 12:21
Հետախուզվողի հայտնաբերում

Փետրվարի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի 4-րդ փողոցի մթերային խանութի դիմացից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Մահար Հ.-ին, որը փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: