Պատժի կրումից խուսափողը բերման ենթարկվեց
24.05.2018 11:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները մայիսի 23-ին, ժամը 10.35-ին, Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 57 հասցեի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Ք.-ին, որը մայիսի 18-ից նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով՝ մեկ ամիս ազատազրկման դատապարտված և պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: