Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց
26.02.2018 10:29
Հետախուզվողի հայտնաբերում

Փետրվարի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Դավիթ Պ.-ին, որը փետրվարի 21-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: