Պատժի կրումից խուսափողը ներկայացել է ոստիկանություն
29.03.2018 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Հայկ Բ.-ն, որը Մասիսի բաժնի կողմից մարտի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: