Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Ալավերդիում
22.12.2017 11:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ին, Ալավերդի քաղաքից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Դավիթ Կ.-ն, որը դեկտեմբերի 18-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: