Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 7-ին, ժամը 10.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու եւ 29-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արամի եւ Սարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 69-ամյա եւ 41-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 09.30-ին, Երեւանի Վիլնյուսի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21074» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի վարորդը տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 74-րդ կմ-ին` Տիգրանաշենի ոլորաններում, բախվել է «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21013»-ի վարորդը եւ 18-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արմավիր գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21063» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 55-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհին՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մոտ, իրար են բախվել «ՄԱԶ-3507» եւ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 8-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց 240» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել թիվ 83 տան պատին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանղանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 103-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: