Պատժի կրումից չեն խուսափի
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի բակերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1964 թ. ծնված Սիմոն Ե.-ին, ով հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
***
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Կարմիր Խաչի փողոցի թիվ 5 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Ռաֆիկ Վ.-ն, ով հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: