Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 15-ին, ժամը 15.15-ին, Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» մակնիշի ավտոբուս և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:
Ավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 12.40-ին, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Շիրակի փողոցի թիվ 65 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 14-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ուլնեցու և Ռուբինյանց փողոցների էստակադայի տակ իրար են բախվել «ԳԱԶ-24» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մասիս-Բուրաստան գյուղամիջյան ճանապարհին` Մասիս գյուղի վերջնամասում, իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Մարչ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 6.50-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող հարսանյաց սրահի մոտակայքում բախվել է ճամփեզրի եզրաքարերին և կողաշրջվել:
Վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 17.25-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 15.15-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: