Պատժի կրումից խուսափողին հայտնաբերեցին
18.12.2014 09:43
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Այասի փողոցի թիվ 10/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը դեկտեմբերի 17-ից Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: