Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 1-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 35-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքները ստացել է աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ նույն օրը, ժամը 18.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 18 հասցեի մոտ «Մերսեդես C 430» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ժամը 23.30-ին նշված ավտոմեքենայի վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 07.30-ին, «ԳԱԶ-0202» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 6 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Վազգեն Առաջինի փողոցի թիվ 28 տան մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 12.00-ին, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 34.7-րդ կմ-ին «Մերսեդես Տ 420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 31-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիչինայի փողոցի թիվ 76 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 31-ին, ժամը 17.15-ին, Երևանի Ավանի 5-րդ փողոցի թիվ 2 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 00.10-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 25 հասցեի դիմաց «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 31-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 30-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 55-ամյա կին, ով մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված կինը վնասվածքը ստացել է հունվարի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Թալինի Գայի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 31-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում 73-ամյա մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ տան բակում իրեն վրաերթի են ենթարկել:
Նույն օրը, ժամը 16.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 35-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով Ախթալա քաղաքի Թումանյան փողոցի 1-ին փակուղում հետընթացի ժամանակ ավտոմեքենայի հետևի աջ անիվը դիպել է ոստիկանություն ահազանգած տղամարդու ձախ ոտնաթաթին, որից հետո իր ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 31-ին, ժամը 09.00-ին, Բալահովիտ-Երևան ճանապարհին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Տավրիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տավրիա»-ի վարորդը, ուղևորը և «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 31-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի և Չարենցի փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: