1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.08.2015 15:28 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 23-ին, ժամը 16.10-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լուկաշինի փողոցի թիվ 66 հասցեի դիմաց արգելակել է, ինչի հետևանքով 4-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 15.00-ին, «ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 15 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ապա բախվել կայանված «Ֆորդ» ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված տղամարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 00.30-ին, Երևանի Փափազյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մեփլ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մեփլ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ին, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ. Մելքոնյան փողոցի վերջնամասում բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
«Ռենո Լոգան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 20.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի և Առինջ գյուղ տանող խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի 3 ուղևորները և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «Ֆրիլանդեր» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Քարակերտ-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է, իսկ կցորդը բախվել է հանդիպակաց ընթացող «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով ավտոմեքենաներին պատճառվել է նյութական վնաս:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Ծաղկունք ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում Երևան-Էջմիածին ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց C 180», «ԳԱԶ-24» և «ԲՄՎ 750» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց C 180»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 94-րդ կմ-ին «Տոյոտա Ալտեզզա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ճանապարհի աջակողմյան դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքից Մայակովսկի գյուղ տանող ճանապարահին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 11.10-ին, մեղայականով ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել 20-ամյա երիտասարդ և հայտարարել, որ նույն օրը, ժամը 10.40-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 62 տան դիմաց իր «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 1.5-րդ կ/մ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: