Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 25-ին, ժամը 11.30-ին, Երևանի Վ. Սարգսյան և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 11.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 127 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենայի, որի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի սալջարդ, ջնջխված վերք, ձախ նախաբազկի քերծված վերք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 15-ամյա պատանի և հայտարարել, որ իրենց գյուղում վայր է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Խորենացու փողոցի 28 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել պատանուն:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 23-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «ձախ ոտնաթաթի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա երիտասարդ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել, որ երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Կապանի Ռ. Մինասյան փողոցի թիվ 15 շենքի մոտ` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ինքնաբերաբար ընթանալու և ոտքը ավտոմեքենայի անիվի տակ մնալու հետևանքով:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: