Պատահարից հետո «ՎԱԶ 21214»-ի վարորդը դիմել է փախուստի
28.06.2015 14:06
ՃՏ պատահարներ
Հունիսի 27-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան-Սուրբ Սարգիս փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ 21214» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «ՎԱԶ 21214»-ի վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: