Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 30-ին, ժամը 13.30-ին, Արտաշատի խճուղու թիվ 100/1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 23.30-ին, «ՆԱՄԻ» մակնիշի մոպեդի վարորդը Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքում, կորցնելով հավասարակշռությունը, ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 12.45-ին, Երևանի Վանթյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ իրար են բախվել «Լադա Պրիորա» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լադա Պրիորա»-ի վարորդը և «ԳԱԶ-32213»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 83-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Թալին-Թաթուլ ճանապարհի 3-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Սկանիա» մակնիշի բեռնատարը` կցորդով, Արմավիր-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 9.00-ին, Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի:
Վարորդներից մեկը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի 1-ին փողոցի թիվ 16 տան դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 30-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «ԿամԱԶ-4310» մակնիշի բեռնատարը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել գազատար խողովակին:
Ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: