Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 31-ին, ժամը 2.40-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի էստակադայի տակ «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 21.45-ին, 46-ամյա մի քաղաքացի բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը Երեւանի Լենինգրադյան փողոցում՝ թիվ 35 երթուղու միկրոավտոբուսի սրահում վարորդի կողմից կտրուկ արգելակելու ժամանակ ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 12.35-ին, Երեւանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21114» եւ «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 16.35-ին, Երեւանի Արցախի պողոտայում «Հոնդա» մակնիշի մոտոցիկլը կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 20.50-ի, Երեւանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եւ «ԻԺ» մակնիշի մոտոցիկլը։ Մոտոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 22.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայի եւ Թոթովենցի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 77-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107», «ՎԱԶ-2106» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ։
«ՎԱԶ-2107»-ի վարորդը, ուղևորը եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը.20.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել աջակողմյան պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Զովունի գյուղի գյուղապետարանի մոտ իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: