Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 4-ին, ժամը 13.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկի և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 17 և 18-ամյա երկու քաղաքացուհու, որոնցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «Օպել» և «Սիտրոեն Խանտիա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Սիտրոեն Խանտիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի սկզբնամասում բախվել է «ՎԱԶ 21083» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 21083»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 10.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 15.35-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի»-ի վարորդը, 2 ուղևորները, «ԳԱԶ 3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: