1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարգևատրման արարողություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

06.05.2019 14:27 Պաշտոնական

Մայիսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարի գործում աչքի ընկած մոտ երեք տասնյակ ոստիկանության ծառայողներ, որոնք ոստիկանության պետի հրամանով պարգևատրման էին ներկայացել:
Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրմանն արժանացած ոստիկաններին:
«Ինչպես տեսնում եք` մեզանում արդեն ավանդույթ է ձևավորվել և շաբաթվա ընթացքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերած ոստիկանության ծառայողներին լրացուցիչ պարգևավճարներ են տրամադրվում, ինչը, կարծում եմ, կպարտավորեցնի էլ ավելի լավ ծառայել»,- ասաց ոստիկանության պետը:
Պարգևատրվում են լավագույնները` սերժանտից մինչև գնդապետ: Ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:
Ամփոփիչ խոսքում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ամիսներ առաջ, երբ քննարկվում էր պարգևատրման այս ձևաչափը, շատերը թերահավատորեն էին վերաբերվում, սակայն, ինչպես տեսնում ենք այսօր, արդեն այն իրողություն է: «Խնդիրն, իհարկե, գումարը չէ, հանցագործությունների նախականխումը, կանխումը և բացահայտումը մեր մասնագիտական պարտքն է, սակայն նման պարգևաճարների արդյունքում ձեր աշխատանքն ավելի նպաստավոր կլինի, կոգևորի ավելի բարեխիղճ ծառայել,-ասաց ոստիկանության պետը` հավելելով,- սա աննախադեպ մոտեցում է: Եվ ոստիկանությունն այսօր պատրաստ է լրացուցիչ պարգևավճարներ հանձնել ծանր, առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչեղություն ստացած հանցագործություններ բացահայտած ոստիկաններին»:
Վալերիյ Օսիպյանը ընդգծեց նաև, որ լրացուցիչ պարգևավճարների տրամադրումը ոչ միայն շարունակական բնույթ է կրելու, այլև լինելու են դեպքեր, երբ ծառայողը գումարի հետ նաև արժանանալու է այլ պարգևի:
Եվս մեկ անգամ շնորհավորելով պարգևատրվողներին` ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց աշխատանքին բարեխիղճ ու սրտացավ մոտենալու համար` մաղթելով անփորձանք ծառայություն: