ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարգևատրման հանդիսավոր արարողություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

26.03.2019 12:51 Պաշտոնական

Մարտի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Ներկա էին ՀՀ ոստիկանության ղեկավարությունը, կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ծառայությունների պատասխանատուներ:
Առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու, հետախուզվողների հայտնաբերման, ինչպես և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով և դրամական խրախուսանքներով:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով պարգևատրվածներին՝ կարևորեց նրանց անձնվեր ծառայությունն ու հանցավորության դեմ պայքարում մաղթեց նորանոր հաջողություններ: Նա հույս հայտնեց, որ խրախուսանքները կոգևորեն նրանց ավելի սրտացավ ծառայելու համար: