Պարեկայինները հետախուզվողի են հայտնաբերել
11.10.2021 10:15
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հոկտեմբերի 9-ին Ռուբինյանց փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա Հովհաննես Ս.-ին, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: