Պարեկայինները հետախուզվողին հայտնաբերեցին Ազատության պողոտայում
29.11.2021 11:06
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 27-ին Ազատության պողոտայից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Վարդան Ա.-ին, որը նոյեմբերի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վարդան Ա.-ն հանձնվել է Կենտրոնական բաժնի ծառայողներին: