Պարեկայինների բերման ենթարկած տղամարդը գողության մասին խոստովանական բացատրություն է տվել
27.11.2021 11:00
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 26-ին, ժամը 05.35-ին, Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 02.00-ից ժ.03.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Այգեձորի խաչմերուկի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա ցայտաղբյուրների 8 փականները:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: