Պարեկայինները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
06.12.2021 14:46
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները դեկտեմբերի 5-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 25-ամյա Տիգրան Պ.-ին, որը 2018 թ. օգոստոսի 10-ից ՌԴ Հյուսիսային Օսիայի ԴԱԾ սահմանապահ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ գրավ:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: