Պարեկային ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
27.07.2021 15:34
Արձանագրված դեպքեր
Հուլիսի 26-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թումանյան փողոցից, ծեծի կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 33-ամյա Օնիկ Ս.-ին, որտեղ պարզվել է, որ նա հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-322-րդ (Ինքնիրավչությանը հանցակցելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: