ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մեկնարկել են պարեկային ծառայության ապագա աշխատակիցների քննությունները

11.09.2020 17:11 Միջոցառումներ

Նոր կազմավորվող պարեկային ծառայությունում աշխատել ցանկացողներն են։ Մասնակցում են սեպտեմբերի 7-ից սկսված թեստային քննությանը։ Եթե բարեհաջող անցնեն քննական բոլոր փուլերը, մի քանի ամսից նրանց կտեսնենք ոստիկանության նոր համազգեստով։
Սեպտեմբերի 11-ին քննությանը հետևում էին ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի ուղեկցությամբ նրանք շրջեցին քննասենյակում, ծանոթացան պայմաններին ու հարցաշարերին։
«Ըստ էության, արդեն անցել ենք բարեփոխումների գործնական փուլ, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը պարեկային ծառայողների թեկնածուների ընտրության, նրանց ուսուցման և պարեկային ծառայության գործարկմանը պատրաստ ծառայողներ ունենալու հարցն է»,- նշեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Հայտարարված ընդունելությանը մասնակցելու համար դիմել են ոստիկանության ծառայողներ և քաղաքացիներ, որոնք թեստային քննությանը մասնակցում են նույն քննասենյակում։
«Պարեկային ծառայությունում ծառայության անցնելու համար, ինչպես տեղյակ եք, հայտարարվել էր ընդունելություն, որին, ի ուրախություն մեզ, արձագանքել և ծառայության անցնելու ցանկություն էին հայտնել 2500-ից ավելի անձինք, որոնցից միայն 783-ն էին ոստիկանության ծառայողներ»,- նշեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Թեկնածուների ընտրությունը կատարվում է 3 փուլով։ Առաջինը թեստային փուլն է, որին ծառայության անցնելու ցանկություն հայտնածներից հասել է շուրջ 1550 թեկնածու։
«Մինչև քննական փուլ հասնելը՝ իրականացվել է դիմորդների փաստաթղթերի ստուգում։ Ստուգվել են դիմորդների առողջական վիճակը, կրթության, զինծառայության վերաբերյալ տեղեկություններ։ Դրա հետևանքով 2500 դիմորդներից քննական փուլ են հասել 1550-ը», - ասաց ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։
Հաջորդ փուլը ֆիզիկական պատրաստության քննությունն է, վերջին՝ երրորդ փուլը, հարցազրույց է թեկնածուներից յուրաքանչյուի հետ։
«Կրկին, ի ուրախություն մեզ և ի պատիվ մեր թեկնածուների, պետք է արձանագրենք, որ մինչ օրս թեստավորմանը մասնակցած 776 թեկնածուներից բացասական արդյունք են գրանցել միայն 89-ը, ինչը, կարծում ենք, բավական դրական արդյունք է։ Նշեմ, որ բարեփոխումների մյուս ուղղություններով ևս, ըստ ժամանակացույցի, և կարող եմ ասել նաև առաջանցիկ կերպով աշխատանքներն ընթացքի մեջ են։ Պետք է առանձնահատուկ ընդգծեմ մեր գործընկերների սրտացավ մոտեցումը՝ հատկապես ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ ներկայացուցիչների ջանքները», - հավելեց Արա Ֆիդանյանը։
Քննությունն անցկացվում է ոստիկանության կրթահամալիրում՝ պահպանելով հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները։ Մասնակիցներին տրամադրվում են պաշտպանիչ դիմակներ, ախտահանիչ նյութեր։ Քննասենյակ մտնելուց առաջ բոլորը ջերմաչափվում են, և տարածքն ախտահանվում է օրը մի քանի անգամ։
«Մեր խնդիրը՝ ընտրել մարդկանց, որոնք ֆիզիկապես առողջ են, լավ հաղորդակցվում են, ունեն բարձր ինքնատիրապետում, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություններ։ Նաև ի վիճակի են իրենց ուժով, վճռականությամբ և արդարամտությամբ պաշտպանել իրենց և իրենց օգնության կարիքն ունեցող անձանց», - կարևորեց Մուշեղ Բաբայանը։
Քննությունները շարունակվում են։ Հաջորդ փուլերի և արդյունքների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն։