ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի պարեկները հայտնաբերել են թմրանյութ

Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները սեպտեմբերի 17-ին գիշերային ծառայություն էին իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում, երբ Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում նկատեցին «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը կասկածելի վարք էր դրսևորում: Մեքենան կանգնեցվեց: Վարորդի մոտ պոլիէթիլենային տոպրակի երկու փաթեթ կար` ընդհանուր մոտ վեց գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա հայտնեց, որ հայտնաբերված մարիխուանան իրենն է: Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 27-ամյա երիտասարդը հայտնեց նաև, որ մեքենայում կա ևս 103 փաթեթ՝ ընդհանուր 330 գրամ քաշով մարիխուանա: Նա, «Օպելով» հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Մեքենայի զննությամբ փաթեթները հայտնաբերվեցին:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, իսկ պարեկների շուրջօրյա ծառայությունը` շարունակվում: