ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիա-Սեբաստիայում ծառայություն իրականացրած պարեկները մարիխուանա են հայտնաբերել

Սեպտեմբերի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Ծիծեռնակաբերդի խճուղում ձերբակալել են Գյումրիի 29-ամյա բնակչի։ Նա իր վարած «Օպելով» հանդերձ տեղափոխել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթի մեջ փաթեթավորված մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և նույնանման զանգվածով տարա՝ 50 գրամից ավելի քաշով։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն: