Պարեկները կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
01.07.2022 11:21
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունիսի 30-ին Անդրանիկի փողոցից Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Աշոտ Խ.-ին, որը հունիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: