ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները սփայս թմրամիջոց են հայտնաբերել. բերման ենթարկվածը ձերբակալվել է

Ապրիլի 30-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արամուս գյուղի 38-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է սփայս թմրամիջոցի նմանվող զանգված:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է՝ իր օգտագործման համար:
Հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել է փորձաքննություն:
Բերման ենթարկվածը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։