Պարեկները կանխեցին մեքենայի անկանոն երթևեկը մայրաքաղաքի կենտրոնում
05.09.2023 12:02
Արձանագրված դեպքեր

Սեպտեմբերի 4-ին, գիշերվա ժամը մեկին մոտ, մայրաքաղաքի պարեկները Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի: Նա մեքենան անկանոն էր վարել` այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: