ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի պարեկները հետապնդել ու բռնել են հեռախոս հափշտակած երիտասարդին

Հուլիսի լույս 1-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ժամը 2.30-ի սահմաններում Ազատության հրապարակում նկատում են կասկածելի երկու հոգու: Նրանցից մեկը ձեռքով խփում է սրճարանի մոտ տեղադրված խաղասարքի ապակուն, կոտրում այն և թռցնում բջջային հեռախոս: Տեսնելով մոտեցող պարեկներին՝ փախչում են: Հետապնդումը կարճ է տևում. Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում պարեկներին հաջողվում է բռնել նրանցից մեկին: Րոպեներ անց երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում էր:
Պարզվում է՝ 23 տարեկան է, Սարի թաղի բնակիչ: Հետագա միջոցառումերի արդյունքում բաժնի քրեական հետախույզները պարզում են նաև նրա ընկերոջ ինքնությունը` նույն թաղի բնակիչ, 18-ը չբոլորած պատանի:
Բերման ենթարկված երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: