Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
08.04.2022 11:33
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ապրիլի 7-ին Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Նվեր Հ.-ին, որը մարտի 23-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: