ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող մեքենայի վարորդին. մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Պարեկները բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող մեքենայի վարորդին. մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Հուլիսի 13-ին, ժամը 03.50-ի սահմաններում, պարեկային ոստիկանության՝ հերթափոխում ընդգրկված ծառայողները օպերատիվ կառավարման կենտրոնից հրահանգ են ստացել «Լեքսուս» մակնիշի մեքենայի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ: Պարեկների կարգախումբը Արցախի փողոցում նկատել է մեծ արագությամբ ընթացող «Լեքսուսը» և փորձել կանգնեցնել, սակայն վարորդը չի ենթարկվել հրահանգին, ինչի պատճառով պարեկները սկսել են հետապնդել: Մեծ արագությամբ ընթացող «Լեքսուսը» Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում շրջադարձ կատարելիս ընկել է կողասահքի մեջ և բախվել պարեկային ավտոմեքենային՝ վնասելով այն: «Լեքսուսի» վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է վարորդի ինքնությունը: Պարզվել է նաև, որ մեքենան կողոպուտի հատկանիշներով հարուցված քրեական գործով հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից:
«Լեքսուսը» տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: