ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները հայտնաբերել են «Մակարով»

Պարեկները հայտնաբերել են «Մակարով»

Սեպտեմբերի 13-ին, առավոտյան ժամը 5-ին մոտ, մայրաքաղաքի պարեկները ծառայության ժամանակ Չարենցի փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդն իր մոտից նետել է ատրճանակի նմանվող առարկա:
Պարզվել է, որ նետած առարկան «Մակարով» տիպի մարտական ատրճանակ է, իսկ վարորդը` Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: