Երևանի պարեկները հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2022 13:27
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության Երևան քաղաքի ՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 19-ին Երվանդ Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Ն.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: