Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
20.12.2021 11:31
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 18-ին Չարենցի և Վարդանանց փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Լևոն Պ.-ն, որը հոկտեմբերի 25-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: