ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանում պարեկները թմրամիջոց են հայտնաբերել

Հուլիսի 19-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել են մայրաքաղաքի 32-ամյա մի բնակչի և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:
32-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: