ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կոտայքի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել

Նոյեմբերի 16-ին Կոտայքի պարեկները Քաղսի գյուղում ծառայություն կատարելիս նկատել են առանց դիմացի համարանիշի «Կիա» մակնիշի մի մեքենա: Թերությունը վերացնելու համար պարեկները վարորդին հորդորել են տեղադրել համարանիշը: Իսկ երբ վարորդը համարանիշը փնտրում էր մեքենայի սրահում, նրա նստելատեղի տակ պարեկները նկատել են թղթով փաթաթված կասկածելի իր: 32-ամյա վարորդը հայտնել է, որ փաթեթում ինքնաձիգի փամփուշտներ են։ Ապօրինի ռազմամթերք պահելու կասկածանքով հրազդանցի վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Հրազդանի բաժին, որտեղ ներկայացրել է ինքնաձիգի 30 փամփուշտ:
Հաջորդ դեպքում Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները Ջրվեժ համայնքում ծառայություն կատարելիս նկատել են «Լադա» մակնիշի մի մեքենա, որի վարորդը ամրակապված չէր։ Իրավախախտումն արձանագրելու ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են զենքի նմանվող իր։ 30-ամյա հովտաշենցի վարորդը հայտնել է, որ այն գազային ատրճանակ է։ Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։