ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները կանխեցին գողությունը

Պարեկները կանխեցին գողությունը

Սեպտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 6-ին մոտ, Բրյուսովի փողոցում մայրաքաղաքի պարեկները նկատել են, որ մի ավտոտնակի դուռը բաց է, և ներսում երկու մարդ կա: Նկատել են նաև ավտոտնակի մոտ կայանված «Օպել» մակնիշի մի մեքենա՝ սրահում ևս մեկը: Նկատելով ոստիկանության ծառայողներին` ավտոտնակում գտնվող անձանցից մեկը դիմել է փախուստի:
Գողության փորձ կատարելու կասկածանքով պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 33 և 28 տարեկան երկու երիտասարդի` «Օպելով» հանդերձ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ավելի ուշ ավտոտնակի տերը հաղորդում է տվել, որ հարմարեցված առարկայով բացել են ավտոտնակի դուռը և գողացել սպասքի չորս արկղ և խոհանոցային պարագաներ:
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: