ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկները մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հոկտեմբերի 21-ին Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և Արթիկի բաժին են տեղափոխել 41-ամյա Արմեն Ա.-ին: Նա սեպտեմբերի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: