Պարեկները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
25.05.2022 11:28
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 24-ին Դավիթ Անհաղթի փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Մովսես Ջ.-ն, որը ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: