Արագածոտնի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Արագածոտնի մարզի պարեկները Թալին քաղաքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, սակայն վարորդը չենթարկվելով ազդանշաններին՝ դիմել է փախուստի։ Պարեկները մեքենան հայտնաբերել են: Արտաքին զննությամբ սրահի տեսանելի մասում պարեկները նկատել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը Ագարակում իրականացրած ծառայության ժամանակ են բացահայտել: Ագարակում հայտնաբերել, ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Աշտարակի բաժին են տեղափոխել երեք երիտասարդների։ 21-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և պլաստմասսե տարա։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։