Պարեկները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները դեկտեմբերի 11-ին Աթենքի փողոցից բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Հ.-ին, որը նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: