Պարեկները հետախուզվողին հայտնաբերեցին Դավիթ Բեկի փողոցում
16.02.2022 12:00
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Կամո Հ.-ն, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կամո Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: